Armenpress.am-ը գրում է.

Լեհաստանի անկախության վերականգման 100-ամյակի կապակցությամբ լեհական ամենահայտնի Անջեյ Յագոջինսկիի տրիոն Երևանում ջազային հետաքրքիր մոտեցումներով ներկայացրեց Եվրոպայի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկի` Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` երեկոն անցկացվեց դեկտեմբերի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

«1989 թվականի նոյեմբերի 11-ին Լեհաստանն ի վերջո անկախացավ 123 տարի պայքարելուց հետո: Սա յուրահատուկ համերգ է. վստահեցնում եմ, որ այս տրիոն Լեհաստանում ամենահայտնի խմբերից մեկն է, որը դասական գործերը մատուցում է ջազային ոճով: Մեզ հաճելի երեկո է սպասվում»,- նշեց ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպան Պավել Չեպլակը և շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին:

Համերգային ծրագրում ներկայացվեցին Շոպենի հայտնի ստեղծագործությունները: Հանդիսատեսը բուռն ծափողջյուններով էր արձագանքում կատարումներին:

Միջոցառումն իրականացվեց Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարի տեղակալ Յարոսլավ Սելինի բարձր հովանու ներքո:

Ֆրեդերիկ Շոպենը համարվում է «ռոմանտիկ երաժշտության» վարպետներից մեկը: Հիմնականում գրել է դաշնամուրային ստեղծագործություններ. նրա մազուրկաները, պոլոնեզները, բալլադները, վալսերը անվիճելի գլուխգործոցներ են։ Նրա ընկեր Ռոբերտ Շումանն  ասում էր. «Շոպենի ստեղծագործությունները նման են ծաղիկներով ծածկված թնդանոթների»:

Շոպենի  անունը դասվում է այնպիսի մեծությունների անունների կողքին, ինչպիսիք են Բախը, Մոցարտը, Բեթհովենը, Չայկովսկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել