Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկյան Time ամսագրի համաձայն` «Տարվա մարդ» անվանակարգի հավակնորդների կարճ ցուցակում են՝ տեղեկացնում է NBC- ն:

«Տարվա մարդ» կոչման հավակնորդների շարքում էին նաև «ռուսական գործով» դատախազ Ռոբերտ Մյուլլերը, լրագրող Ջամալ Հաշուկջին, որը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության տարածքում, Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինը և արքայազն Հարրի կինը՝ Մեգան Մարքլը։

Ցուցակում նաև ընդգրկված են «բաժանված ընտանիքներ», որոնք հայտնվել են միգրացիոն ճգնաժամի պատճառով, ինչպես նաև «Մարտ մեր կյանքի համար»-ը, որն իրականացվել էր փոքր զենքի նկատմամբ վերահսկողության խստացմանը օժանդակելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել