168.am-ը գրում է.

Թուրքիայի մեջլիսի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքի ղեկավար, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի ժողովուրդը նախ փողոցային անհնազանդությամբ, իսկ երեկ արդեն ընտրատեղամասերում հեռացրեց նրանց, ում մասին ասում էին՝ չեն գնա: Ավտորիտար այս աշխարհում շնորհավորում եմ ընկերոջս՝ Փաշինյանին և նրա ընկերներին այս հիանալի հաղթանակի կապակցությամբ»,- ասվում է Փայլանի գրառման մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել