Aysor.am-ը գրում է.

Վերաքննիչ դատարանն, այսօր մերժելով Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքներն ու միջնորդությունները, ուժի մեջ թողեց դատավոր «Հրաչ-Վաչեի» որոշումը, որը ուզեր-չուզեր պետք է կալանք նշանակեր, այսօր վերաքննիչ դատարանի որոշման հրապարակումից հետո կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Նկատենք՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև գաղտնալսված զրույցում ԱԱԾ տնօրենն իր խոսքում մատնանշում էր «դատավոր Հրաչի» անունը և ասում, որ դատավորն իրեն զանգել էր ահաբեկված։

«Բոլոր խոսակցությունները, որ վերջին օրերին, մեկ ամիս առաջ լսում, ծիծաղում էինք, զարմանում էինք, որ կարելի է այս աստիճան թքած ունենալ հասարակության կարծիքի ու ընդհանրապես հասարակության վրա։ Այսինքն՝ ուղղակի նեղ անձնական շահերից ելնելով՝ պետք է որոշել կալանավորել ՀՀ երկրորդ նախագահին՝ ուզի-չուզի պետք է նստի։ Սա աննախադեպ է մեր պատմության մեջ», -հայտարարեց Սողոմոնյանը։

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել