Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասան Դավիթ Հակոբյանն, ով այժմ նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում: Մեզ հետ զրույցում Դավիթը պատմեց, որ քասթինգի միջոցով է ընդգրկվել նոր հեռուստասերիալի անձնակազմում:

«Ինձ առաջարկեցին մասնակցել հայտարարված քասթինգին, ես էլ սիրով համաձայնեցի ու ընտրվեցի: Պետք է ասեմ, որ շատ ուրախ եմ այս թիմում ընդգրկվելու համար, թեեւ այն որպես աշխատակազմ ինձ համար նոր էր, բայց ռեժիսորի ու անձնակազմի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ՝ շատ արագ ինտեգրվեցի նրանց թիմում: Ռեժիսորի՝ Մհերի հետ առաջին անգամ եմ աշխատում, եւ պետք է ասեմ, որ նա ստեղծում է շատ դրական մթնոլորտ, որտեղ քեզ՝ որպես դերասան, շատ հարմար ես զգում: Այստեղ հարմարվում են դերասանի զբաղվածությանը, թիմը բավականին պրոֆեսիոնալ է, ինչը միայն օգնում է էլ ավելի լավ աշխատանք ստեղծելուն: Նոր մարդկանց այս թիմում շատ լավ ու գրկաբաց են ընդունում, հետեւաբար աշխատելիս՝ չես լարվում»,- պատմեց դերասանը:

Կերպարի մասին խոսելիս՝ Դավիթը նկատեց, որ ուրախ է նման կերպար ներկայացնելու համար:

«Մարմնավորում եմ շատ օրինվոր մարդու՝ դասախոսի, ով միշտ իր ուսանողների կողքին է, փորձում է ամեն կերպ օգնել: Բայց կերպարը ունի սիրային գիծ, որի համաձայն նա սիրահարվում է իր ուսանողուհիներից մեկին: Նրանց միջեւ հետաքրքիր սիրային պատմություն է զարգանում, որի ականատեսը կլինի հեռուստադիտողը: Կարծում եմ՝ հետաքրքիրը դեռ առջեւում է»,- նկատեց նա:

Այս հեռուստասերիալից զատ, Դավիթի աշխատում է՝ որպես հանդիսավար.

«Ժամանակիս մեծ մասը զբաղեցնում է հանդիսավարությունը, հաղորդավարությունը: Ուրախությամբ պետք է ասեմ, որ մարդիկ հաճախ են ինձ իրենց միջոցառումներում ուզում տեսնել, այդ պատճառով հիմնական աշխատանքս դրա շուրջ է ծավալվում: Այս աշխատանքը դերասանի համար լուրջ եկամտի աղբյուր է՝ անձնական շատ հարցեր լուծելու համար, ուստի ժամանակս նպատակային եմ այդ աշխատանքի վրա ծախսում»,- ընդգծեց նա:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել