Panorama.am-ը գրում է.

Սիմֆերոպոլի  օդանավակայանի ղեկավարությունն առաջարկել է շենքում տեղադրել  հայազգի հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու բնօրինակ կտավներից։  ՏԱՍՍ-ը, հղում անելով օդանավակայանի մամուլի ծառայությանը, գրում է, որ նախաձեռնությունը պետք է համաձայնեցվի Թեոդոսիայում Այվազովսկու անվան պատկերասրահի և մշակույթի նախարարության  հետ։

Հիշեցնենք, որ «Ռուսաստանի մեծ անուններ» նախագծի  արդյունքներով, Սիմֆերոպոլի  օդանավակայանը կրելու է Այվազովսկու անունը։ Այս տարբերակի  օգտին կողմ էին եղել ազգային քվեարկության մասնակիցների մեծ մասը։

«Օդանավակայանը կառուցված է ալիքի տեսքով։ Այդ հայեցակարգն արտացոլում է արվեստագետի ստեղծագործությունները։ Հնարավոր է, որ դա իր արտացոլումը գտնի ինտերակտիվ ցուցահանդեսներում, հուշանվերներում։ Կամ հնարավոր է օդանավակայանում հայտնվի նկարչի աշխատանքներից մեկը, եթե նկարչի անվան պատկերասրահը և մշակույթի նախարարությունը ընդունեն նման որոշում»,- ասել է օդանավակայանի գործադիր տնօրենը։

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել