Armenpress.am-ը գրում է.

Իտալիայի Արիչչա քաղաքի «Պալացցո Կիջի» թանգարանում պահվող բարոկկո ոճի 55 բարձրարվեստ նմուշ ներառված է «Բեռնինիի դպրոց. հռոմեական բարոկկո» ցուցահանդեսում: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 5-ին Հայաստանի ազգային պատկերասրահում:

«Ցուցահանդեսը ներկայացնում է բարոկկո  գեղագիտության ծագումն ու տարաբնույթ մշակումնե-րը: Հայաստանի ազգային պատկերասրահում կենտրոնացված են մի շարք գլուխգործոցներ, որոնք   չեն դադարում հմայել ու զարմացնել: Բերնինիի դպրոցի տարբեր աշխատանքներ խորհրդանշում են մի վճռորոշ գեղանկարչական ժամա-նակաշրջան, որը մեկնարկեց Հռոմում ու նախաձեռնեց բոլոր ժամանակների ամենափառահեղ գեղանկարչական շրջաններից մեկը, որը,   ծագելով Բել Պաեզեում և ապա հատելով Ալպերը, իր ճառագայթները սփռեց հերկուլեսյան սյուներից մինչև Սանկտ Պետերբուրգ»,- նշեց ՀՀ-ում Իտալիայի արտակարգ   և լիազոր   դեսպան  Վինչենցո դել Մոնակոն: 

Նա  հավելեց, որ ցուցահանդեսը  ևս մեկ առիթ է հարստացնելու  և ամփոփելու տարին, որն արդեն իսկ հատուկ է Իտալիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների տեսանկյունից, քանի որ այս տարվա ընթացքում պետական այցով Հայաստան եկավ  Իտալիայի Հանրապետության նախագահը:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկինասաց, որ «բարոկկո» պորտուգալերեն նշանակում է մարգարիտ, և այս ցուցահանդեսի բացումը յուրահատուկ մարգարիտ է, որին ինքն ուրախ է մասնակցել:

«Եվրոպայում, սովորաբար, արշավներն անցկացվել են զենքերի միջոցով, իսկ Իտալիային հաջողվեց այդ արշավները կազմակերպել ար-վեստի և մշակույթի միջոցով: Բարոկկոն սկզբում տարածվեց  Արևմտյան, հետո՝ Կենտրոնական Եվրոպայում, իսկ հետո՝ անգամ Հյուսի-սային ամենացուրտ Եվրոպայում: Այն հասել է Եվրոպայի բոլոր անկյուններ, բայց չէր եղել Հայաստանում, ուստի, մենք ուրախ ենք, որ  հնարավորություն ունենք այդ գեղեցկությունը ներկայացնել այստեղ»,- եզրափակեց Սվիտալսկին:

ՀՀ մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանն ընթերցեց ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի ուղերձը, որում ասվումէ. «Այս ցուցահանդեսը մեծ իրադարձություն է մեր երկրի մշակութային կյանքում, քանի որ Երևանում են հյուրընկալվել Իտալիայի  Արիչչա քաղաքի «Պալացցո Կիջի» թանգարանում պահվող բարոկկո ոճի 55 բարձրարվեստ նմուշ: Հայ-իտալական մշակութային կապերն ամուր հիմքի վրա են և ունեն դարերի պատմություն: Թե՛ Հայաստանում, թե՛ Իտալիայում պարբերա-բար կազմակերպվում են միջոցառումներ, որոնց նպատակը հանրությանը երկու երկրների բազմադարյա մշակույթին ծանոթացնելը և   երկու երկրների բարեկամությունը վերահաստատելն ու ամրապնդելն է»:

Արվեստասերները ցուցահանդեսում ներկայացված ինքնատիպ ու յուրահատուկ գործերը տեսնելու հնարավորություն կունենան երկու ամիս և 15 օր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել