Panorama.am-ը գրում է.

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանն այսօր այցելել է Մատենադարանի տարածքում հացադուլ հայտարարած կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Հարություն Խաչատրյանը Հովհաննես Գալստյանին նախ հորդորել է դադարեցնել հացադուլը, քանի որ այն պայքարի շատ ծայրահեղ միջոց է և կարող է անվերականգնելի կորուստ պատճառել մարդուն: Այնուհետև խոսելով կինոռեժիսորի բարձրացրած հարցերի և ստեղծված իրավիճակի շուրջ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահը նշել է, որ իրավիճակի հանգուցալուծումը բացարձակապես իրավական դաշտում է և միայն իրավական հարթությունում է, որ հնարավոր է լուծում գտնել թնջուկին:

«Նկատի առնելով, որ կինոռեժիսորը դիմել է ծայրահեղ միջոցի, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահը դիմում է Հայաստանի իրավական ոլորտի ներկայացուցիչներին՝ հորդորելով հնարավորինս արագ քննարկել բարձրացված հարցերը և իրավական վերջակետ դնել խնդրին:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել