168.am-ը գրում է.

Խոյ: Չեն սիրում սպասել: Տանել չեն կարողանում, երբ իրենց ընդհատում են, սպասեցնում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ցանկանում են ամեն ինչ միանգամից ստանալ և անում են հնարավոր ամեն բան՝ ցանկալին, որքան հնարավոր է՝ շուտ ստանալու համար: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին նյարդայնացնում են դանդաղ աշխատող մարդիկ ու տեխնիկան:

Երկվորյակներ: Տանել չեն կարողանում, երբ փորձում են սահմանափակել իրենց ազատությունը և ցույց են տալիս՝ ինչ և ինչպես անել: Ձգտում են ինքնուրույն որոշումներ կայացնել, նույնիսկ, եթե դրանք ոչ միշտ են ճիշտ: Կորցնում են համբերությունը, երբ արագ փոփոխություններ չեն տեսնում: Անհամբերությունը կարող է կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին ստիպել հրաժարվել ծրագրերից, ինչը կարող է կորուստների պատճառ դառնալ:

Կշեռք: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հմայիչ են ու բարի, և կարող է տպավորություն ստեղծվել, թե նաև համբերատար են: Երբ ինչ-որ բան ձգձգվում է կամ կարգին չէ, Կշեռքներն անհամբեր են դառնում և կարող են կոնֆլիկտի գնալ: Կշեռքների կյանքի ռիթմն արագ է, նրանց դուր չի գալիս, երբ մարդիկ չեն կարողանում հետևել ժամկետներին և խախտում են իրենց ծրագրերը:

Աղեղնավոր: Անհամբերությունն Աղեղնավորների բնավորության ամենավառ արտահայտված գծերից է: Եթե ցանկանում եք իմանալ, թե որքան անհամբեր կարող է լինել Աղեղնավորը, հետևեք նրան, երբ  հետաձգվել են ինքնաթիռի թռիչքը կամ ծրագրված ճանապարհորդությունը: Կենսախինդ ու բարեհոգի Աղեղնավորի փոխարեն՝ կտեսնեք մարդու, ով ցանկացած պահի պատրաստ է ժայթքել: Ցանկանո՞ւմ եք հունից հանել Աղեղնավորին. խնդրեք նրան սպասել:

Ջրհոս: Եթե Ջրհոսները համբերատար լինեին, կարող էին շատ բանի հասնել. նույնիսկ ամենաանհամբեր Ջրհոսները կարող են հրաշալի արդյունքների հասնել՝ նվազագույն ջանքեր գործադրելով: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն կարող աշխատել առանց արդյունքի. երբ ինչ-որ բան այնպես չի ընթանում, նրանք հրաժարվում են աշխատել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել