NOAH PRIDE միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նոյեմբերի 16–ին և 17–ին Երևանում անցկացրել է հանրային ակցիաներ` նվիրված ԼԳԲՏ ֆորումին, որը նախատեսվում է անցկացնել Հայաստանի մայրաքաղաքում: Ակցիայի հիմնական նպատակն էր աջակցել Հայաստանում ԼԳԲՏ շարժման ակտիվիստներին և նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը, որը հռչակել է երկրում իրավապաշտպան շարժման զարգացումը։

Լեհաստանի, Բուլղարիայի և Ուկրաինայի ակտիվիստներն ակցիա են անցկացրել՝ «Համարձակ քայլիՙր, Նիկոլ» և «Բարև Երևան» կարգախոսներով։ Ակտիվիստների խոսքով՝ Հայաստանում ԼԳԲՏ համակնքի ներկայացուցիչները գտնվում են ծանր իրավիճակում։ Սակայն նրանք հուսով են, որ նոր քաղաքական ընթացքը, որն ուղղորդված է դեպի ասարակության արժեքները և գենդերային հատկանիշով և սեռական կողմնորոշումով խտրականության ցանկացած տեսակը վերացնելը, կօգնի վերացնել հասարակության դիմադրությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել