Tert.am-ը գրում է.

Tert.am-ը կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին զրուցել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի թոքային վիրաբույժ Արտակ Մանուկյանի հետ: Վերջինիս խոսքով` Մանվել Գրիգորյանի կյանքին իրական վտանգ է սպառնում:

-Պարո՛ն Մանուկյան, այս պահին Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն ինչպե՞ս կգնահատեք, հնարավորություն ունենո՞ւմ եք պարբերաբար այցելել են նրան և բուժզննում իրականացնել:

-Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը այս պահին գնահատվում է ծայրահեղ ծանր` շարքային դիաբետը դեկոմպենսացված, իր մոտ գլյուկոզան 22-24 է՝ թույլատրելիից 4-5 անգամ ավելի: Պարբերաբար ես այցելում եմ իրեն, երբ որ փաստաբանի կամ այլ միջոցով տեղյակ է պահում, որ իրեն բուժող բժշկի կարիքն ունի այցելում ենք, ինձանից բացի իրեն այցելում է օնկոլոգ, էնդոկրինոլոգ: Վերջին անգամ այցելել եմ նոյեմբերի 13-ին: Ինչ վերաբերումէ  քրեակատարողական հիմնարկի վերաբերմունքին, շատ նորմալ է, երբևիցե իրենք խնդիր չեն առաջացրել, որ մտնեմ, բուժզննում իրականացնեմ: Այնտեղի բուժանձնակազմը շատ սիրալիր, հոգատար է, լավ է տրամադրված իր հանդեպ, պարզապես այնտեղի պայմաններն անհամատեղելի են իր ունեցած հիվանդությունների հետ: Այդ մարդիկ, անգամ մեծ ցանկությամբ դեպքում, այնտեղ չեն կարող իրեն նորմալ բուժօգնություն տրամադրել. և՛ տեխնիկական հագեցվածության, և՛ կազմակերպչական խնդիրներ կան: Ինսուլինը պիտի ստանա երեկոյան ժամը 22:00-ին, իսկ այնտեղ բուժծառայությունը աշխատում է միչև ժամը 18:00-ը: Ժամը 18:00-ից հետո պիտի ինքն իրեն ինսուլին ներարկի, իսկ մեկուսարանում ինքն իրեն ինսուլին սրսկելը հնարավոր չէ:

-Փաստաբանները նշում էին, որ Մանվել Գրիգորյանը 16 հիվանդություն ունի, բացի Փեր նշածից, առողջական ի՞նչ խնդիր ունի:


-Ախտորոշումը, ընդհանուր ասեմ` շաքարային դիաբետ` 2-րդ տիպի ծանր աստիճան, ինսուլինոպահանջ, աչք` սկսվող բարդացող կատարակտ: Դիաբետոսկրելոտիկ անիոպաթիա, ամգիոսպազմ, դիսկերի տեմպոնալ գունատություն՝ առաջնային ատրոֆիայի տիպի,սրտի իշեմիկ հիվանդություն, Դիֆոզ մանր օջախային կարդիոսրկելոզ: Ողնաշարի գոտկասրբանային հատվածի դեգերենատիվ դիստրոֆիկ փոփոխություններ: Դիկոգեն ռադիոկոլոպաթիա` L-3-L-4, L4-L5-S1 մշտական ցավային համախտանիշով: Այսինքն՝ ինչքան մենք իրեն ցավազրկող անենք՝ սկսած նարկոտիկ դեղամիջոցներից, որն իրեն թույլտրվում է, չի օգնում: Այլ հիվանդություններ ևս կան. ամենակարևորը նշեմ, որ թոքի ուռուցքային պրոցեսի վերսկսման հնարավորություն կա, այսինքն՝ ավշային հանգույցները մեծացել են: Ուռուցքը հեռացված էր, բայց հիմա ինքը խնդիրներ ունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել