Armenpress.am-ը գրում է.
Քսանյոթ տարվա սպասումից հետո 46-ամյա Նարինե Մարտիրոսյանը եռյակ է ծնել` երկու աղջիկ և մեկ տղա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` երեխաները ծնվել են երկու շաբաթ առաջ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում:
Նա նշեց, որ երեխաները նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքից նոյեմբերի 19-ին են տեղափոխվել պալատ և մոր կողքին են:
«Երեխաները 34 շաբաթական են ծնվել: Նրանք կշռում են 1. 65, 1.95, 1. 85 կգ»,- ընդգծեց պրոֆեսորը:
Նարինե Մարտիրոսյանն ասաց, որ եռյակի ծնունդն իրենց համար մեծ երջանկություն է: «Հիանալի տրամադրություն ունենք: Երեխաներին անվանելու ենք Էդգար, Էլինա և Լիա, քանի որ շատ ենք սիրում այդ անունները»,- շեշտեց փոքրիկների մայրը:
Նա պատմեց, որ երեխաներ ունենալն իրենց ընտանիքի կյանքի նպատակն է եղել և բազմաթիվ անգամներ են փորձել իրականացնել այդ  երազանքը` մասնագետների դիմելով նաև արտասահմանում, բայց արդյունքի են հասել հայրենիքում:
Երեխաների հայրը` Գևորգ Ասատրյանը շնորհակալություն հայտնեց իրենց աջակցող բոլոր մարդկանց և ասաց, որ երբեք պետք չէ հուսահատվել, միշտ պետք է հավատալ:
Եռյակը բուժման փուլից դուրս է եկել և շուտով դուրս կգրվի հիվանդանոցից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել