Panorama.am-ը գրում է.

ՀՀ կառավարության այսօրվա արտահերթ նիստում հավանություն տրվեց ՀՀ կառավարության 2018 թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողով ներկայացրած ՀՀ 2019 թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում կատարվելիք փոփոխություններին, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում և լիագումար նիստում պետբյուջեի նախագծի քննարկման արդյունքներով ՀՀ ԱԺ պատգամավորների ՀՀ կառավարություն ներկայացրած առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթիկին:

Հավանության արժանացած փոփոխություններին համապատասխան լրամշակված տարբերակը և ամփոփաթերթիկը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ:
ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ԱԺ պատգամավորները ներկայացրել են 146 առաջարկ: Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ տեղի են ունեցել նաև բյուջեի թվային փոփոխություններ, որոնք չեն ազդել դեֆիցիտի վրա: Լրամշակված նախագծով որոշակի փոփոխություններ են արվել, մասնավորապես, ծախսերի կառուցվածքում:

Նշենք, որ մինչ նախագծի ընդունումը ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն առաջարկեց օրակարգում ներառել նաև արտաբյուջեներից հրաժարվելու հարցը:

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նշեց, որ հարցը քննարկվել է կոմիտեի նիստին: «Կարծում եմ, որ այնտեղ քննարկելու դեռ շատ բան կա և հարցը կոմիտի նիստին հավանության չի արժանացել: Ես կարծում եմ՝  կարելի է կազմակերպել հետագա քննարկումներ, միայն դրանից հետո վերադարձնել կոմիտեի նիստ և նոր բերել կառավարության նիստ»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել