Tert.am-ը գրում է.

16։00

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է երկկողմանի փակ մնալ. Այս մասին Tert.am-ին ասաց Նոյեմբերյանի տարածաշրջանի ղեկավար Սմբատ Մուղդուսյանը:

Նա ասաց, որ սպասում են, որ Կառավարությունից համապատասխան պաշտոնյաներ կգան և գուցե կարողանան համոզել բնակիչներին ճանապարհը բացել:

«Մենք քայլեր չենք անում, որ բացենք, մենք սպասում ենք՝ համապատասխան մարդիկ գան»,-ասաց նա և նշեց, որ իրենց տեղեկությամբ՝ Կառավարության անդամներից պետք է գան:

«Նախարարներից ասում են, որ գալիս են, հիմա սպասում ենք, բայց չգիտենք՝ կոնկրետ որ նախարարն է»,- ասաց նա:

Ըստ Սմբատ Մուղդուսյանի՝ բավական մեծ թվով մեքենաներ են կուտակվել, և ոչ մի կողմով մեքենա թույլ չեն տալիս անցնել:


12։10

Դեպի Թբիլիսի և հակառակ՝ դեպի Այրում, Վանաձոր, նաև Նոյեմբերյան տանող փակ ճանապարհներին արդեն իսկ հարյուրավոր ավտոմեքենաներն են կուտակվել, այդ թվում նաև բեռնատարներ:

Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի հարազատները հայտարարում են, որ փակ կպահեն ճանապարհն այնքան ժամանակ, ինչքան անհրաժեշտ է, թեև նշում են, որ արտակարգ դեպքերի դեպքում ճանապարհը կբացվի:

Այստեղ են տեղի ոստիկանության աշխատակիցները, Տավուշի մարզպետը, Բերդավանի գյուղապետը, բայց նրանք չեն խոչընդոտում ակցիային, թեև հորդորում են բացել, քանի որ նման կերպով հարցին չեն կարող լուծում տալ:

Այն քաղաքացիները, ովքեր հայտնվել են նման իրավիճակում փակ ճանապարհների պատճառով, դեռևս հանգիստ կանգնած սպասում են, թե երբ կբացվի ճանապարհը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել