Tert.am-ը գրում է
Նոյեմբերի 17-ին, ժամը 12:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի թանգարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, վրաերթի ենթարկել «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Մ. Ա.-ին (1985 թ.) և բենզալցակայանի աշխատակից Վ. Ս.-ին (1955 թ.), ապա հարվածել է Գ. Մահարու փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող բենզալցակայանի լիցքավորման սարքին, ինչի հետևանքով սարքն ընկել է «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենայի վրա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել