Panorama.am-ը գրում է
ՀԱՊԿ գագաթաժողովի շրջանակում  Աստանայում կայացած հանդիպումներին հաջորդած հայտարարությունները վկայում են, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածունների շուրջ քննարկումները թեժ են եղել։ Գագաթաժողովից հետո նախ Ղազախստանի նախագահը հայտարարությամբ հանդես եկավ,  ապա Լուկաշենկոն սիրտն ու գաղտնիքները բացեց Ադրբեջանի դեսպանի առաջ։ Այս ամենից զարմացած Փաշինյանն ասաց՝ պարզաբանումներ է պահանջելու նրանցից։ Պարզաբանումների փոխարեն այսօր Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղարը փորձեց «շշպռել» Հայաստանի վարչապետի պաշտոնակատարին։
Հասկանալու համար, թե ի՞նչ է տեղի ունենում,  հայկական կողմի արձագանքն ինչպիսի՞ն պետք է լինի, Panorama.am-ը զրուցեց քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի հետ։
Նրա կարծիքով, Բելառուսի, Ղազախստանի հայտարարությունները, արձագանքները խոսում են այն մասին, որ հետխորհրդային բռնապետություններն ուղղակի սվիններով են ընդունում Հայաստանում տեղի ունեցածը։
«Նրանք խախտում են  ջենտլմենական բոլոր պայմանավորվածությունները, տակտը, բարոյականությունն ու ամեն ինչը։ Խոսք է եղել նման հայտարարությունների անթույլատրելիության, պարզաբանումների անհրաժեշտության  մասին,  իսկ Բելառուսը դա որակում է փողոցային դեմոկրատիայի կանոններ։ Այս պարագայում, այո´, մենք գործ ունենք բռնապետությունների հետ, որոնք  Հայաստանում տեղի ունեցածը իրենց ռեժիմների համար համարում են սպառնալիք և անում են ամեն ինչ,  ինչպես իրենց է թվում, Հայաստանին տեղը ցույց տալու համար»,-նման գնահատական տվեց Մեհրաբյանը։
Քաղաքական վերլուծաբանի կարծիքով, թե´ Բելառուսի, թե´ Ղազախստանի Ադրբեջանի հետ ունեցած լավ հարաբերությունները պայմանավորված են այդ պետություններում առկա միանման ռեժիմով։
«Ադրբեջանն էլ իրենց նման ավտորիտար երկիր է։ Բնականաբար, նրանք շահագրգռված կլինեն Ադրբեջանին սիրաշահել՝ ի հաշիվ Հայաստանի»,-ասաց Մեհրաբյանը։
Ստեղծված իրավիճակում ո՞րը պետք է լինի հայկական կողմի արձագանքը։ Panorama.am-ի զրուցակիցը համարում է, որ նախարարի պաշտոնակատար Մնացականյանի, վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի հայտարարություններն ամբողջացրեցին Հայաստանի դիրքորոշումն ու գնդակն ուղարկեցին նրանց դաշտ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել