Yerkir.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է, որ սխալներ է թույլ տվել միգրացիոն քաղաքականության հարցում. հայտնում է Газета.ру-ն:

Նոյեմբերի 16-ին նա հանդիպել է Հեմնից քաղաքի բնակիչների հետ, որտեղ օգոստոսին գերմանացի տղա էր սպանվել: Նրա սպանության մեջ մեղադրվում է  փախստական:

Մերկելն ընդունել է, որ Հեմնիցում սարսափելի սպանություն է կատարվել: Նրա խոսքով` Գերմանիայի կառավարությունը սխալ է թույլ տվել` «անվտանգ» չճանաչելով մի շարք երկրներ և տարածաշրջաններ, ինչը կարող էր օգնել միգրանտների հոսքը կանգնեցնելուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել