Tert.am-ը գրում է.

Tert.am-ը Արցախի Հանրապետության և ՀՀ-ի միջև հնարավոր ռազմաքաղաքական դաշինքի կնքման մասին խոսել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: Ըստ նրա` ռազմաքաղաքական դաշինքի կնքումը կարող է բազմաթիվ հարցեր առաջացնել:

-Պարո´ն Բաբայան, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը նշել էր, որ ՀՀ-ի և ԱՀ-ի միջև կնքվելու է ռազմաքաղաքական դաշինք: Նա շեշտել էր, որ համոզված է՝ ՀՀ-ում խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո` կարճ ժամանակ անց, կունենանք այդ փաստաթուղթը: Ինչպիսի՞ դաշինքի մասին է խոսքը:

-Նման փաստաթղթի մասին պարբերաբար խոսում են, միգուցե, եթե լիներ այդ փաստաթուղթը, քաղաքական ինչ-որ նպատակների կարելի էր հասնել, բայց նույնիսկ նրա բացակայության պայմաններում, ես չեմ կարծում, որ երկու հայկական պետությունների համագործակցությունը գտնվում է ցածր մակարդակի վրա: Այսինքն` ֆորմալ պայմանագրի առկայությունը կամ դրա բացակայությունը դե ֆակտո չի ազդում համագործակցության վրա: Բացի դրանից, եթե նման պայմանագրի անհրաժեշտությունը կա, դա պիտի լինի՝ կախված ինչ-որ կոնկրետ իրավիճակից և այլն: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ զգացմունքային պահը մի կողմ դնենք, պետք է հաշվի առնենք, որ եթե սկսենք դաշինքի, պայմանագրի վրա աշխատել, դա ինչպիսի արձագանք է ունենալու աշխարհում, ինչ է լինելու, հազար ու մի խնդիր կա, պիտի շատ լավ մտածենք: Շեշտում եմ` եթե մենք այդպես ենք ասում, դա չի նշանակում, որ մենք դեմ ենք պայմանագրին կամ երկու հայկական պետությունների համագործակցությանը դեմ ենք:

-Բայց Վիտալի Բալասանյանն ասել էր, որ մայիսին ՀՀ իշխանություններին նման առաջարկ է արվել, և առաջարկն ընդունվել է, տրվել են համապատասխան հանձնարարականներ, տարվել են աշխատանքներ և, կարելի է ասել, որ փաթեթն արդեն պատրաստ է:


-Իրավական կողմում փաթեթը մեկ այլ բան է, բայց, իմ անձնական կարծիքով, եթե այդպիսի փաստաթուղթ չկա, դա չի նշանակում, որ համագործակցություն չկա, շատ բարձր մակարդակի վրա է գտնվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել