«Վերջին ամիսներին 2 իրավաբան-գիտնական դատավոր էր նշանակվել, սակայն նրանք հազիվ 2 ամիս աշխատելուց հետո դիմում են ներկայացրել՝ չդիմանա­լով գերծանրաբեռնված գրաֆի­կին: Դատական դեպարտամենտից խնդրել էինք մանրամասներ: «ՀՀ վերաքննիչ քրեական դա­տարանի դատավորի պաշտոնում նշանակվել են 2 իրավաբան գիտնականներ: 

Տիգրան Սիմոնյանը ՀՀ նախագահի 17.05.2018 հրամանագրով նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնում, և  30.08.2018 թ. նրա կողմից ներկայացվել է դիմում (այն պատ­ճառաբանությամբ, որ իր ողջ գործունեությունը կապված է եղել գիտության հետ և միտված է եղել դրա զարգացմանը, իսկ դատավորի բարդ և գերծանրաբեռնված աշխատանքը, ըստ էության, անհամատեղելի է գիտական և մանկավարժա­կան գործունեության հետ)»,- պատասխանել են մեզ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել