«Ինչպես հայտնի է, 2019 թվականի հունվարի 1-ից կգործի Սնանկության գործերով դատարանը: Ու մինչ կձևավորվի այն, «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ այս օրերին դատական համակարգում քննարկում են նաև նորաստեղծ դատարանի նախագահի թեկնածուի հարցը:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ամենահավանական թեկնածուները երկուսն են՝ Արթուր Աթաբեկյանը և Գարիկ Ավագյանը, իսկ թե ի վերջո ով կդառնա դատարանի նախագահ, ցույց կտա ժամանակը:

Նշենք, որ Արթուր Աթաբեկյանը 2012 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ ահա Գարիկ Ավագյանը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել