Ազգերի լիգայի խմբային փուլում Հոլանդիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթել է Ֆրանսիային: Խաղը կայացել է Ռոտերդամի «Դե Կույպ» ստադիոնում:

Առաջին կեսի վերջնամասում հաշիվը բացել է Ժորժինյո Վեյնալդումը, իսկ երկրորդ կեսի ավելացրած րոպեին հոլանդացիների առավելությունը կրկնապատկել է Մեմֆիս Դեպայն` անվրեպ իրացնելով 11-մետրանոցը:

Այսպիսով, Հոլանդիայի հավաքականը 2008 թվականից ի վեր առաջին անգամ է հաղթել Ֆրանսիային: Բացի այդ, հոլանդացիների հաղթանակի պատճառով Գերմանիայի հավաքականը հայտնվել է Ազգերի լիգայի B դիվիզիոնում:

Այս խաղից հետո Հոլանդիայի հավաքականը, վաստակելով 6 միավոր, մնացել է Ազգերի լիգայի A դիվիզիոնի 1-ին խմբի երկրորդ հորիզոնականում: Ֆրանսիան 7 միավորով գտնվում է առաջին տեղում:

Ֆրանսիան արդեն անցկացրել է իր բոլոր հանդիպումները, իսկ Հոլանդիան դեռ արտագնա հանդիպում ունի Գերմանիայի հետ:

Նվազագույնը ոչ-ոքիի դեպքում Հոլանդիան խմբում առաջին տեղը կզբաղեցնի: Գերմանիա-Հոլանդիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել