«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արթիկի կառույցում խնդիրներ են ծագել, կուսակցության անդամները չեն բացառում անգամ բողոքի ակցիաներ անելը: Պատճառը՝ առանց կառույցի հետ համաձայնեցնելու պատգամավորի թեկ­նածու առաջադրելն է: Կառույցի անդամ Գրիգոր Վարդանյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, թե օրեր առաջ՝ քննարկում­ների ժամանակ Արթիկի ակտիվ են զանգել ՔՊ մարզային կա­ռույցից և երկու անուն պահանջել՝ նախընտրական ցուցակում ընդգրկելու համար: 

Կուսակցական ակտիվը հավաքվում, քննարկում է և որոշում են երեք թեկնածուներից երկուսին ընտ­րել: Կուսակցական կառույցը քննարկում է երեք թեկնածուի՝ Սարգիս Պետրոսյանի, Վարդան Քերոբյանի և Գրիգոր Վարդանյանի անունները: Ընտրվում են Սարգիս Պետրոսյանն ու Վարդան Քերոբյանը: Կառույցի պատասխանատու էդգար Կոստանյանը զանգահարում և հայտնում է երկու թեկ­նածուի անունները, սակայն մարզային կառույցից պահանջում են ոչ թե երկու, այլ մի թեկնա­ծուի անուն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել