«Վճռաբեկ դատարանը նո­յեմբերի 15-ին կայացված որո­շումով բեկանել է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մա­սին առաջին ատյանի դատա­րանի որոշումը չեղարկելու վե­րաբերյալ Վերաքննիչ դատա­րանի կայացրած վճիռը: Բե­կանված վճիռը ուղարկվել է հետ՝ Վերաքննիչ դատարան, նոր քննության և վճռի համար: Ինչպես հայտնի է, Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքից հետո ՀՔԾ-ն նրան կալանավո­րելու միջնորդություն էր ներ­կայացրել առաջին ատյանի դատարան, որը բավարարվել էր: 

Մոտ երկու շաբաթ կալան­քի տակ մնալուց հետո Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց՝ Վերաքննիչ դատարանի որո­շումով, որը համարել էր, որ Ռո­բերտ Քոչարյանին ներկայաց­ված մեղադրանքը վերաբե­րում է նրա սահմանադրական լիազորությունների շրջանա­կում նախատեսված գործողու­թյան, և ըստ այդմ՝ Քոչարյանի վրա տարածվում է անձեռնմ­խելիության սահմանադրա­կան նորմը, որպես էքս նախա­գահ: Եվ ահա, այժմ Վճռաբեկ դա­տարանը բեկանում է այդ վճիռն ու գործն ուղարկում հետ, լրացուցիչ քննության: Ի՞նչ կորոշի Վերաքննիչ դա­տարանն այս անգամ: Հատկանշական է, սակայն, որ Վճռաբեկի այդ որոշումը զու­գորդվում է Հայաստանում խորհրդարանի արտահերթ ընտրության նախընտրական շրջանին:

Ռոբերտ Քոչարյանը չի մաս­նակցում ընտրությանը: Նա հայտարարել է նոր կուսակցու­թյուն ստեղծելու մտադրության մասին, սակայն նշել, որ ուղղա­կի չի հասցնի մասնակցել դեկ­տեմբերի ընտրությանը: Մյուս կողմից, սակայն, որևէ կերպ չէր կարելի բացառել Քոչարյա­նի «ստվերային» մասնակցու­թյան հնարավորությունը՝  թե´ որևէ քաղաքական ուժի, այս­պես ասած, քողի ներքո, որն այս կամ այն կերպ առնչություն ունի նախորդ իշխող համա­կարգին, և թե´ գուցե տարբեր հանրային շրջանակներում իր ունեցած ազդեցությամբ:

Ընդ որում, տեսականորեն, անշուշտ, պետք չէր բացառել և այն, որ Քոչարյանը կարող էր իր ունեցած որոշակի կապերն օգտագործել պարզապես նա­խընտրական գործընթացում նոր իշխանության համար հա­վելյալ խնդիրներ ստեղծելու ուղղությամբ:

Իհարկե, այս ամենը կարող է լինել զուտ հիպոթետիկ վտան­գի դիտարկում, և երկրորդ նախագահը գուցե որևէ կերպ նաև որևէ ստվերային առնչու­թյուն չունենար նախընտրա­կան գործընթացին: Սակայն բոլոր դեպքերում Վճռաբեկ դատարանի որոշումը, կամա թե ակամա, ըստ էության, դառ­նում է կանխարգելիչ քայլ հնա­րավոր, թեկուզ տեսական ռիս­կերի առնչությամբ, որով Ռո­բերտ Քոչարյանը նախընտրա­կան շրջանին ընդառաջ, փաս­տորեն, պահվում է, այսպես ասած՝ վերահսկողական հովանոցի ներքո, վերցվում, պայմանական ասած, դատա­կան վերահսկողության տակ, եթե, իհարկե, նրա համար նշանակություն ունի, թե ինչ որոշում կարող է կայացվել Վե­րաքննիչ դատարանում այս անգամ, կամ որ այս անգամ կարող է կայացվել կալանավո­րումը հիմնավորող որոշում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել