««Ծառուկյան» խմբակցու­թյան 8 պատգամավոր չի ընդգրկվել ԲՀԿ համամասնա­կան ցուցակում: Ցուցակ չեն նե­րառվել 2017թ. խորհրդարանա­կան ընտրություններում ԲՀԿ նախընտրական շտաբի պետ Իշխան Զաքարյանը, ՀՀՇ նա­խագահ Արարատ Զուրաբյանը, Գագիկ Ծառուկյանին բավա­կան լուրջ գլխացավանքներ պատճառած Նապոլեոն Ազիզյանը, Հրանտ Դավթյանը, Մարինա Մարգարյանը, ԲՀԿ-ից դուրս եկած Վահան Կարապետյանը, ռուսական փոքրամաս­նության ներկայացուցիչ Տատյանա Միքայելյանը և նախ­կին վարչապետ Հովիկ Աբրա­համյանի որդին՝ Արգամ Աբրա­համյանը: Ի դեպ, վերջինս մին­չև վերջին պահը պատրաստ­վում էր առաջադրել, սակայն հրաժարվել է դա անելուց՝ հաշվե­լով, որ ԲՀԿ-ն ոչ մի շանս չունի հաղթահարելու 5-տոկոսանոց արգելքը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել