Operativ.am-ը գրում է

Ռուս հումորիստ և շոումեն Մաքսիմ Գալկինը պատասխանել է իր կնոջ՝ Ալլա Պուգաչովայի հետ ամուսնալուծության մասին հարցին: Այս մասին նա պատմել է ռուս ռեփեր Բաստայի GazLive շոուի ժամանակ: 

Զրույցի ընթացքում շոուի շրջանակներում Գալկինին խնդրել են մեկնաբանել իր կնոջ Ալլա Պուգաչովայի հետ ամուսնալուծության մասին լուրերը: Հումորիստը պատասխանել է, որ չի պատրաստվում երիտասարդ կին փնտրել: Գալկինը նաև նշել է, որ Ալլայի առողջությունը լավ է, և նա հույս ունի միշտ մնալ իր ներկայիս կնոջ հետ:

Գալկինը նաև պատասխանել է տարիքային տարբերության մասին հարցին: Նա նշել է, որ առաջին տարին չէ, որ Պուգաչովայի հետ իրենց տարիքային տարբերության մասին կատակներ է լսում: Նա ավելացրել է, որ սիրում է այդ կնոջը, և ոչ թե նրա տարիքը կամ տարեց կանանց:

Պուգաչովայի և Գալկինի  ամուսնալուծության մասին լուրերը հայտնվել են 2018 թվականի հոկտեմբերի սկզբին: Գալկինին կասկածում էին դավաճանության մեջ՝ ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինի նախկին կնոջ հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել