ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին՝ ժամը 23:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում  ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր քաղաքներում և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով: Տավուշի մարզի Բերդ քաղաքում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել