Armtimes.com-ը գրում է.

Վաղ առավոտից «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում մարդիկ շարունակում են արյուն հանձնել վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստ Վահագն Մարգարյանի համար:

4 օրերի ընթացքում արդեն 25 անձ արյուն է հանձնել Վահագն Մարգարյանի համար: Այս մասին ՀԺ-ին հայտնեց թիվ 1 համալսարանական հիվանդանոցի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

23-ամյա երիտասարդի համար արյուն հանձնողները հիմնականում Ալ. Սպենդիարյանի օպերայի եւ բալետի թատրոնի աշխատակիցներ են։ Սկզբունքորեն արյուն են հանձնում բոլոր ցանկացողները, սակայն թիվ 1 հիվանդանոցային համալիրի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը վստահեցրեց, որ այս պահին արյան խնդիր չկա՝ համալիրը ապահովված է արյան անհրաժեշտ քանակությամբ։ Վերջինիս փոխանցմամբ՝ հիվանդի մոտ առողջական որեւէ փոփոխություն դեռ չի նկատվում:

Վահագն Մարգարյանը վթարի հետեւանքով ստացել է գանգուղեղային ծանր վնասվածք, վնասվել է ստոծանին, հեռացվել է փայծաղը: Վահագն Մարգարյանը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել նոյեմբերի 13-ի երեկոյան՝ հարազատների նախաձեռնությամբ: Մինչ այդ վերջինս գտնվում էր «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել