Aysor.am-ը գրում է.

ՊԵԿ հրապարակումներն անհիմն են, քանի որ նրանք ամռան գործունեությունը համեմատել են ձմռան գործունեության հետ, լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով «Գազպրոմ Արմենիայում» չարաշահումների հայտնաբերման մասին ՊԵԿ տարածած հաղորդագրությանն, ասաց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը։

«Ձմռան ամիսներին կորուստներն անհամեմատ բարձր են, քան ամռան ամիսներին և դա այսպես է ոչ միայն 2018 թվականի համար», - ասաց Թադևոսյանը՝ ընդգծելով, որ ձմռանը լրացուցիչ կորուստներ են առաջանում և կախված նրանից ցրտաշունչ է ձմեռը, թե ոչ, կորուստների չափերը տարբեր են, ինչը նորմալ է։

««Գազպրոմ Արմենիան» ՀՀ գազաէներգետիկ համակարգի խոշոր ներդրողներից է, եթե ոչ՝ ամենախոշորը։ 2002-2018 թթ. ՓԲԸ-ն 950 մլն դրամի համարժեք կապիտալ ներդրումներ է իրականացրել», - ասաց Թադևոսյանը՝ ընդգծելով, որ ՓԲԸ-ն ոչ միայն չի ստացել ոչ մի լումա դիվիդենտ, այլ նաև 2017 թ-ի իր իսկ նախաձեռնությամբ նվազեցրել է ՀՀ գազասպառողներին մատակարվող բնական գազի սակագինը։

Նրա խոսքով՝ 2017 թ-ի հունվարի 1-ից առ այսօր «Գազպրոմ Արմենիան» տարեկան կտվածքով 13.4 մլրդ դրամի վնաս է կրել։

Թադևոսյանն ասաց, որ եթե ՊԵԿ-ը կարողանա հիմնավորել իր հրապարակումները գազի կորուստի մասին, ապա իրենք պատրաստ են վերականգնել շեղումները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել