Քիչ առաջ հրապարակվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակը, որը գլխավորում է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:

Ցուցակը բաղկացած է 125 հոգուց:

Ցուցակի 2-րդ համարը արդարադատության նախկին նախարար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն է:

3-րդ հորիզոնականում վերլուծաբան Դավիթ Շահնազարյանն է,

4-րդ համարը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարայն է,

5-դդը՝ պատգամավոր Արմեն Աշոտյանը,

6-րդ տեղում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է,

7-րդ համարը Գալուստ Սահակյանի որդին է՝ Արման Սահակյանը,

8-րդ հորիզոնականում պատգամավոր Կարինե Աճեմյանն է,

9-րդ տեղում Մենուա Հարությունյանն է,

10-րդ համարը պատգամավոր Արտաշես Գեղամյանն է:

Ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել