Tert.am-ը գրում է.

Տրամադրված ենք մարտական: Տրամադրված ենք հաղթելու: ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ նշելով, որ հավանաբար ԱԺ-ում ՀՀԿ-ն հանդես կգա որպես ընդդիմադիր ուժ:

«Մեր քաղաքական գործիչները հայտնի են, թրծված: Շատ քաղաքացիներ մեր համակիրներն են, սպասում են, որ մենք մեր ծրագրերով հանդես գանք, տրամադրված են, որ ընտրեն մեզ: Մեր ցուցակում կան նոր մարդիկ, որոնք թարմություն կբերեն, բայց կան երկար ճանապարհ անցած մարդիկ ևս»,- նշեց նա:

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, Կարինե Աճեմյանի խոսքով, չի մասնակցելու քարոզարշավին, ներգրավված չի լինելու ընտրական պրոցեսում: Իսկ ցուցակը, ինչպես հայտնի է, գլխավորելու է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել