ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 14-ին ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում  ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել