Wnews.am-ը գրում է.

Նոյեմբերի 11-ին, օսկարակիր դերասան Լեոնարդո Դի Կապրիոն դարձավ 44 տարեկան: Դի Կապրիոն շարունակում է մնալ Հոլիվուդի ամենացանկալի փեսացուների շարքում, իսկ նրան վերագրում են բազմաթիվ սիրավեպեր շիկահեր մոդելների հետ: Ընկերները կատակում են՝ Լեոյի  սիրտը գրավելու համար շատ բան պետք  չէ՝ շիկահեր մազեր և անվերջանալի երկար ոտքեր:  Wnews.am-ն արդեն անդրադարձել է   Լեոյի  կյանքի ամենաբուռն սիրավեպերին:

Ամեն բան, սակայն այդքան էլ պարզ չէ, Հոլիվուդի  ամենահայտնի սրտակերը խոստովանում է.« Ինձ դուր են գալիս ամենահասարակ կանայք, որոնց ես կարող եմ հանդիպել փողոցում. ուսանողուհիներ, մատուցողուհիներ, ով պատահի: Հաճախ ինձ վերագրում են սիրավեպեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում, եթե ես իմ կոլեգաների հետ գնում եմ սրճարան, դեռ չի նշանակում, որ քնում եմ նրա հետ»: Ահա այսպես:

Մենք առանձնացրել ենք  Լեոնարդո Դի Կապրիոյի մտքերը կանանց և սիրո մասին:

1. Ես երբեք Ռոմեո չեմ եղել, ով հանդիպում է աղջկան և վայրկյանապես սիրահարվում նրան: Իմ հարաբերությունները կանանց հետ սովորաբար շատ դանդաղ են զարգանում:

2. Իմ մասին խոսակցությունները մի քիչ չափազանցված են: Իմ դռները ավտոմատ կերպով չեն բացվում մոդելների և հոլիվուդյան այլ շքեղ կանանց համար, ինչպես շատերը մտածում են: Ես այդքան էլ վատ տղա չեմ:

3. Հմմ…կյանքս տամ սիրելիի համա՞ր: Վստահ չեմ: Այդպիսի հերոսներին դժվար է նմանվել, որովհետև դա կինո է և պետք չէ ինձ շփոթել իմ կերպարների հետ: Հավատալ սիրուն, պատրաստ լինել ամեն ինչ զոհել հանուն դրա, ռիսկի դիմել կյանքի գնով`  իսկական ողբերգություն է:

4 . Զարմանալի է, բայց ես հավատում եմ Գեթսբիին: Այն ամենն, ինչ նա անում էր, ինչին որ հասել էր  կյանքում ողջ աշխարհում միայն մեկ կնոջ համար էր: Նա մեծ երազող էր: Ես սիրում եմ այդ կերպարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել