Tert.am-ը գրում է.

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) լրացրել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը։

Այս մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հովհաննես Խուդոյանը։

Հովհաննես Խուդոյանը նշեց, որ առաջադրված մեղադրանքում ուղղակի փոփոխություններ են արվել,  դրվագներ ավելացվել, բայց հրաժարվեց բովանդակությունը ներկայացնել:

«Նոր բացահայտումներ չկան, բովանդակային ինչ-որ լրացումներ են արվել, բայց նորություն չէ, ինչը որ նախկինում հրապարկվել է, դրանք են ավելացվել»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել