168.am-ը գրում է.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային մեծ մարզադաշտ կառուցելու նախագիծ է մշակում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Վերջինիս խոսքով` իր մեծագույն երազանքն է ազգային ստադիոն կառուցելը, որը կտեղավորի 33 հազար հանդիսական: Այժմ «Հրազդան» մարզադաշտը  գրավադրված է, իսկ վերանորոգումը հսկայական ծախսեր կպահանջի:

Վանեցյանը փաստեց նաև, որ առաջիկայում Հայաստան աշխատանքի կհրավիրվի աշխարհահռչակ մանկապատանեկան ֆուտբոլի մասնագետ, ով կստանձնի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը, սակայն անուն չնշեց:

ՀՖՖ նախագահը շեշտեց նաև, որ առաջիկայում կվերաբացվի Բանակի կենտրոնական ակումբը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել