Tert.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ավելացված արժեքի հարկից ազատել էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ներմուծումը, եթե դրանք ներմուծման հաջորդող օրվանից մեկ տարվա ընթացքում չեն արտահանվի, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրներ:

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am կայքում:

Օրենքը, ընդունվելու դեպքում, ուժի մեջ կմտնի 2019 թվականի հուլիսի 1-ից և կգործի մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը:

Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է օդի աղտոտվածության նվազեցմանն ուղղված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների կիրառումը խթանելու հետ։ Աշխարհում էլեկտրամոբիլների օգտագործումն արագ տեմպերով ավելանում է՝ պայմանավորված ինչպես դրանց բազմազանության ավելացմամբ, այնպես էլ տարատեսակ պետական արտոնությունների և էկոլոգիական համեմատական անվտանգության հետ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել