Yerkir.am-ը գրում է.

«ԱԺ նիստում «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հայտարարեց, որ իրենք  Նիկոլ Փաշինյանին առաջադրել են վարչապետի պաշտոնում: «Կոչ ենք անում այս անգամ չընտրել Նիկոլ Փաշինյանին»,- ասաց նա:

Նշենք, որ վաղը ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա վարչապետի ընտրությունը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու համար հարկավոր է, որ երկու անգամ վարչապետ չընտրվի, այդ դեպքում ԱԺ-ն կինքնաարձակվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել