Shamshyan.com-ը գրում է

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, «Opel Zafira» մակնիշի 35 AQ 722 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճանապարհի վերանորոգման նպատակով տեղադրված բետոնե արգելապատնեշին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն: Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ճանապարհային ոստիկանները: Բախման hետևանքով բետոններից մեկը շպրտվել ու վնասել է կայանված վիճակում գտնվող ՎԱԶ-2121 մակնիշի 34 ՏՏ 387 համարանիշի ավտոմեքենան, և ճանապարհի թույլատրելի հատվածում տեղադրված՝ «Լավանդա» հանգստյան վայրին պատկանող «Կոկա-կոլա» ընկերության սառնարանները: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց էին ուղեկցել Սևանի ոստիկանապետ Սուրիկ Ջանիկյանն ու Է. Սուսլիյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել