Panorama.am-ը գրում է.

«Խորին ափսոսանք ենք ապրում, որ Պավլիկ Մանուկյանը, որ փառավոր կենսագրություն ունի և Սասնա Ծռերի ապստամբության ժամանակ անօրինակ հերոսական արարք է կատարել՝ նաև իր որդուն զոհասեղանին դնելով, ինչի շնորհիվ արժանիորեն վայելում է անձամբ մեր, մեր ընկերների և մեր ժողովրդի սերն ու հարգանքը, վերջին շրջանում կանգնել է դեպի անկում տանող սայթաքուն ճանապարհի վրա»,-ասված է Ժիրայր Սեֆիլյանի ու Վարուժան Ավետիսյանի հայտարարության մեջ։

Նշենք, որ ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիրներից Գարեգին Չուգասզյանին համարել է դասալիք՝ նշելով, որ նա իրավունք չունի «Սասնա ծռեր»-ի անունից հանդես գալ։

«Ես չեմ ապստամբել, ես չեմ այդ քայլին դիմել, որ ինչ-որ մեկ-երկուսը, կամ երեքը բավարարված զգային, խոսքը Գարեգին Չուգասզյանի բավարարված լինելու մասին է։ Բայց դո՞ւ ով ես, որ «Սասնա ծռերի» անունից հանդես գաս։ Դասալքությունն իր հերթին, հայտարարությունն՝ այնպես չէ, որ «Սասնա ծռերը» սուրբ են, ոչ ընկե՛ր, ես իմ տղային եմ վերցրել մարտադաշտ արդարության համար, ասեք՝ որտե՞ղ են ձեր զավակները»,-Factor.am-ին մասնավորապես ասել էր Մանուկյանը։

Պավլիկ Մանուկյանի հարցազրույցի որոշ հարցերի շուրջ տարածած հայտարարության մեջ Սֆեիլյանն ու Ավետիսյանը նաև նշում են.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել