Panorama.am-ը գրում է.

Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական է ճանաչել իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան երեք քույրերից ավագին՝ Քրիստինային, բանտից ազատ արձակելու որոշումը։

Ռիա նովոստին գրում է, որ դատական նիստն անցկացվել է փակ ռեժիմով, բայց և այնպես հարազատներին, ընկերներին և լրագրողներին որոշման հրապարակման ժամանակ թողել են ներս մտնել։ Սպանվածի հարազատները խնդրել էին աղջկան հետ վերադարձնել մեկուսարան, իսկ քույրերի փաստաբանները՝ նվազեցնել նրանց վրա դրված արգելքների ցուցակը։

Դատարանը վճռել է Բասմաննի դատարանի որոշումը թողնել անփոփոխ։

Բայց և այնպես, պաշտպանների խնդրանքը՝ աղջկա նկատմամբ կանխարգելիչ միջոցառումների մեղմման առումով, դատարանը բավարարել է մասնակի՝ թույլ տարով նրան շփվել քննիչների թույլտվությամբ անձանց հետ, ովքեր կապ ունեն քրեական գործին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել