Armtimes.com-ը գրում է.

Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյ (Հարությունյան) օրեր առաջ՝ հոկտեմբերի 10-ին 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց նրա պաշտպան Վարդուհի Էլբակյանը:

Նշենք, որ Արտյոմ Հարությունյանը մեղադրվում է անձնագիր կեղծելուն դրդելու մեջ՝  ՀՀ ՔՕ 38-308–րդ հոդված 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը):

Ըստ մեղադրանքի՝ Հարությունյանը դրդել է պաշտոնատար անձի՝ իրեն կեղծ անձնագիր տրամադրել։ Առաջադրված մեղադրանքում, սակայն Կանեւսկոյն իրեն մեղավոր չի ճանաչում:

Ավելի վաղ ՀԺ-ն գրել էր, որ Կանեւսկոյը ձերբակալվել է հունիսի 28-ին Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակում կատարված խուզարկությունից հետո: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել