Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի նիստը նախատեսվում է Երևանից տեղափոխել Մոսկվա՝ Հայաստանում սպասվող ԱԺ լուծարման պատճառով։ Այս մասին ասել  է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի  նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, հայտնում է interfax-ը։

«Մենք ՀԱՊԿ ԽՎ նիստը որոշել ենք Երևանից տեղափոխել Մոսկվա, ու Դումայի խորհրդին այս մասին հայտարարեց Վոլոդինը, քանի որ այդ ժամանակ Հայաստանում խորհրդարանը հրաժարական է ներկայացնելու, ըստ ամենայնի»,-ասել է Կալաշնիկովը լրագրողներին։

«Եթե իրավիճակն այսպես է դասավորվում, ապա հարց է առաջանում, ո՞ւմ հետ անցկացնել ՀԱՊԿ ԽՎ-ն։ Պարտականություններ կատարողների՞»,-ասել է Կալաշնիկովը։

Հաղորդվում է, որ ՀԱՊԿ ԽՎ նիստը անցկացվելու է հոկտեմբերի վերջին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել