Armenpress.am-ը գրում է.

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 24-ին, այցելել է Մուրացանի կենտրոնական հոսպիտալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն առաջինը տեսակցել է նախօրեին առաջնագծում վիրավորված զինծառայող շարքային Արթուր Գևորգյանին:

Արթուրի առողջական վիճակի մասին նախարար Դավիթ Տոնոյանը խոսել է բժիշկների հետ, հանդիպել ծնողներին։ Արթուրի վիճակը ներկայումս կայուն է։ 

Դավիթ Տոնոյանը շրջել է հոսպիտալում, հանդիպել այլ հիվանդների, Ռազմաբժշկական վարչության (ՌԲՎ) պետ Գայանե Հովհաննիսյանի և հոսպիտալի պետի հետ քննարկել հոսպիտալում բուժման կազմակերպման վերաբերյալ հարցեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել