Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը նշել է, թե Անգլիայի Պրեմիեր լիգայում որ թիմերն են «քաղաքայինների» հիմնական մրցակիցները.

«Մի քանի շաբաթից «Լիվերպուլի» հետ խաղ ունենք: Այդ հանդիպումը մեզ համար իսկական փորձություն կլինի: «Լիվերպուլն» ու «Չելսին» շատ ուժեղ են, սակայն ամեն ինչ մեզանից է կախված լինելու:

Մենք փորձելու ենք հաղթել բոլոր խաղերում»,- Գյունդողանի խոսքը մեջբերել է «Goal»-ը:

Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրից հետո «Լիվերպուլը» 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Չելսին» ու գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ունեն 16-ական միավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել