168.am-ը գրում է.

Մալդիվյան Հանրապետության նախագահ Աբդուլա Յամինն ընդունել է իր պարտությունը եւ ընդդիմադիր Մալդիվյան դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Իբրահիմ Մոհամեդ Սոլիհի հաղթանակը պետության ղեկավարի ընտրություններում, որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի 23-ին: Այդ մասին հայտնել է AFP գործակալությունը:

«Ես ընդունել եմ երեկվա (ընտրությունների) արդյունքները»,-գործակալությունը մեջբերում է պետության գործող ղեկավարի ելույթը հեռուստատեսությամբ: «Ես կապահովեմ իշխանական լիազորությունների սահուն փոխանցումը»,-հավելել է Աբդուլա Յամինը, որն իշխանության էր եկել 2013 թվականին:

Ավելի վաղ Մալդիվների արտաքին գործերի նախարարությունը հայտարարել  էր, որ ընդդիմադիր Մալդիվյան դեմոկրատական կուսակցության թեկնածու Իբրահիմ Մոհամեդ Սոլիհը հաղթել է ընտրություններում: AFP-ն ներկայացրել է նախնական տվյալները, որոնց համաձայն, Սոլիհն ստացել Է ձայների 58,3 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել