Tert.am-ը գրում է.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական տվյալները, համաձայն որի` բացարձակ մեծամասնությամբ՝ 81.6 %-ով, հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը և դաշինքի ցուցակի առաջին համարը՝ Հայկ Մարությանը, իրավունքի ուժով դառնում է Երևանի քաղաքապետ:

ԿԸՀ-ն ներկայացրել է նաև ընտրողների թիվն ու ձայների քանակը՝ ըստ վարչական շրջանների, որն ամփոփել է Tert.am-ը:

Աջափնյակ վարչական շրջանում ընտրելու իրավունք ունեցող 85 193 հոգուց ընտրությանը մասնակցել է 38 887 ընտրող, որից 31 561-ն իր ձայնը տվել է «Իմ քայլը» դաշինքին, 2835-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 1680-ը՝ «Լույս»-ին: Աջափնյակում ամենաքիչ ձայները ստացել է «Հայք» կուսակցությունը՝ 52 ձայն:

Ավանում 39 994 ընտրողից ավերակել է 18 593-ը, որից 14 501-ն իր ձայնը տվել է «Իմ քայլը» դաշինքին, 2787-ը՝ «Լույս» դաշինքին, 1316-ը՝ ԲՀԿ-ին:

Ավանում ամենաքիչ ձայները ստացել է «Ժողովրդական ուղի» կուսակցությունը՝ 29 ձայն:

Արաբկիր վարչական շրջանում 96 232 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 41 994 անձ, որից 31 569-ն իր ձայնը տվել է «Իմ քայլը» դաշինքին, երկրորդ հորիզոնականում 3 013 ձայնով ԲՀԿ-ն է, 3-րդ հորիզոնականում «Լույսն» է՝ 2787 ձայնով: Ամենաքիչ ձայները ստացել է «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը՝ 65 ձայն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել