Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Թվիթեր»-ի միկրոբլոգում կատարած գրառմանը, թե «միջազգային  դիտորդների  դրական  արձագանքը  Հայաստանի  Հանրապետությունում  կայացած նոր ընտրություններին պետք է հետաքննվի»:

«Հայաստանում տեղի ունեցող գործընթացները և դրանց աշխարհի արձագանքը հստակ ցույց են տալիս, թե ինչու է հարևան երկրի նախագահն այդքան նյարդայնանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Տիգրան Բալայանը:

Իլհամ Ալիևը «Թվիթեր»-ի իր էջում գրառում էր կատարել, որով քննադատել է Երևանի ավագանու ընտրություններին միջազգային դիտորդների տված դրական գնահատականը՝ այն դեպքում, երբ ընտրությունները դեռ չէին կայացել և դրանց վերաբերյալ որևէ արձագանք դեռևս չէր հնչել:

«Միջազգային դիտորդների դրական արձագանքը Հայաստանի Հանրապետությունում կայացած նոր ընտրություններին պետք է հերքվի»,- «Թվիթեր»-ում սեպտեմբերի 22-ին կատարած գրառմամբ նշել է Ալիևը: Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 23-ին:

Ավելի ուշ Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին անդրադարձել է նաև ՄԱԿ-ի գլխավորքարտուղար Անտոնիու Գուտերեշը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու ԳուտերեշըՀայաստանում վերջերս տեղի ունեցած իշխանության խաղաղ փոխանցումը համարել է նմանհարցերը կարգավորելու ֆանտաստիկ օրինակ: Գուտերեշը նման կարծիք է հայտնել «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում օգտատերերի հարցերին պատասխանելու ընթացքում:

«Մենք վերջերս ունեցանք իշխանությունը խաղաղ փոխանցելու ֆանտաստիկ օրինակ, որըտեղի ունեցավ Հայաստանում: Դա ֆանտաստիկ օրինակ է, որը խոսում է այն մասին, որպատճառներ կան հավատալու, որ նոր սերունդն ընդունակ կլինի ավելի լավ որոշումներկայացնել, քան իմ սերունդը»,- ասել է Գուտերեշը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել