operativ.am-ը գրում է

Ավստրալիայում սպառողների շրջանում ի հայտ եկած խուճապը՝ պայմանավորված ելակի փաթեթավորման մեջ ասեղների հայտնաբերմամբ, տարածվել է նաև նաև Նոր Զելանդիայի բնակիչների շրջանում:

Ինչպես գրում է BBC-ն, նորզելանդական Օքլենդ քաղաքի Countdown ցանցի խանութներից մեկում ասեղներ են հայտնաբերվել Արևմտյան Ավստրալիա նահանգից ներկրված ելակի փաթեթավորման մեջ:

Հաղորդվում է, որ ավստրալական ապրանքների մեջ ասեղներ հայտնաբերելու առնվազն հարյուր դեպք է գրանցվել, թեև այդ հաղորդումներից մի քանիսը համարում են սոցցանցերում արվող կատակ կամ որևէ չարագործի ձեռքի գործ:

Խանութների ցանցի ղեկավարությունը հայտարարել է, որ ապրանքների վերադարձ կիրականացնի, եթե դրանց անվտանգությունը կասկածելի լինի:

Ընկերությունից հայտնել են, որ վնասվելու որևէ դեպք չի գրանցվել դեռևս, սակայն գնորդներին խորհուրդ է տրվում կտրել յուրաքանչյուր պտուղ այն օգտագործելուց առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել