Aysor.am-ը գրում է․
2018 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևան քաղաքի Արզումանյան փողոցի մի բնակիչ 40.000 ՀՀ դրամ գումար է վերցրել՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի օգտին քվեարկելու համար, տեղեկացնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը:
 
Դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր, որոնց ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2018 թվականի սեպտեմբերի 21-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, մի քաղաքացի 40.000 ՀՀ դրամ է տրամադրել Երևան քաղաքի Արզումանյան փողոցի բնակչին՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների մասնակից կուսակցություններից մեկի օգտին քվեարկելու համար: Վերջինս ստացած 
գումարը Երևան քաղաքի Շինարարներ փողոցում փոխանցել է որդուն, ով հիշյալ գումարից 25.000 ՀՀ դրամի չափով կատարել է տարբեր վճարումներ, իսկ 15.000 ՀՀ դրամը հայրը վերցրել և ներկայացրել է վարույթն իրականացնող մարմնին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել