Tert.am-ը գրում է.

Կառավարության կազմից դուրս գալ, չգալու խնդիրը մեր քննարկելու հարցը չէ. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ պնդելով, թե ինքը չի ասել, որ եթե այս լարվածությունը խորանա, կհրաժարվեն կառավարությանը մաս կազմելուց: 

«Առաջին հերթին ես ասել եմ, որ հիմա եթե Արտակ Զեյնալյանը  դուրս է գալիս կառավարությունից, ասում են՝ «այ տեսեք այս նեղ պահին վարչապետին գցեցին», դուրս  չի գալիս կառավարությունից՝ ասում են «այ քննադատելը քննադատում են, բայց պաշտոնը կպած պահում են»,-ասաց նա:

Հարցին, թե ինքը լարվածության թուլացում նկատե՞լ է՝ հաշվի առնելով Մալաթիա Սեբաստիայում քարոզարշավին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ նման լարվածության պատճառն այն է, որ բոլոր քաղաքական ուժերը անկեղծորեն են պայքարում իրենց քվեի համար, Արամ Սարգսյանը հրաժարվեց պատասխանել:

«Վարչապետի ելույթների մեկնաբանությունը թող անի վարչապետի թիմը, ես կարող եմ մեկնաբանել Էդմոն Մարուքյանի, Հայկ Կոնջորյանի, Արտակ Զեյնալյանի ելույթները»,-ասաց նա:


Իսկ թե, այդուհանդերձ, նա իշխանության կողմից տեսնո՞ւմ է լարվածություն առաջացրած տոնայնության ցածրացում, Արամ Սարգսյանը նշեց, որ իր կարծիքով Նիկոլ Փաշինյանի հայտարությունները շարունակում են շատ կոշտ մնալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել