Tert.amLife-ը գրում է.

Երգչուհի Սիդնի Գրիգորյանն այսօր նշում է 28-ամյակը: Սիդնիի համար այս տարվա տարեդարձն առանձնահատուկ է, քանի որ այն նշում է մայրիկի կարգավիճակում: Դրանով պայմանավորված երգչուհին ի տարբերություն նախորդ տարիների, մեծ խնջույք չի նախատեսել: Tert.am Life-ի հետ զրույցում Սիդնին պատմել է՝ ինչպես  է սկսել տոնական օրը և ինչ անակնկալ է մատուցել ամուսինը:

Սիդնին նշեց, որ տոնական օրն իր համար սկսվել է կեսգիշերից: Երգչուհուն առաջինը շնորհավորել է ամուսինը՝ Ցոլակը և գեղեցիկ անակնկալ մատուցել. «Բալիկի խնամքով պայմանավորված հոգնածության պատճառով շատ երկար չեմ կարողանում արթուն մնալ։ Արդեն քնած էի, երբ ամուսինս դուրս էր եկել տանից: Ժամը 12-ին ինձ արթնացրեց բարձր երաժշտությամբ, փուչիկներով, գեղեցիկ ծաղկեփնջով և նվերով: Նա տոնական սեղան էր պատրաստել՝ շամպայնով և տորթով:

Իսկապես շատ հաճելի անակնկալ էր ինձ համար»:

Սիդնին չցանկացավ բացահայտել, թե ինչ նվեր է ստացել ամուսնու կողմից, միայն նկատեց, որ Ցոլակին հաջողվում է ամեն տարի գոհացնել իրեն: «Ինձ շատ լավ ճանաչելով, իմանալով իմ նախասիրությունները՝ ամեն տարի նվիրում է այն, ինչ ինձ իսկապես անհրաժեշտ է ու շատ կուրախացնի ինձ»,-ասաց նա:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել